Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը․ «Հրապարակ»


Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը․ «Հրապարակ»
Հոկտեմբեր 17 09:13 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը:

Խոսակցությունները, թե ամեն ինչ անելու են, որ «Մեր ձեւով» ուժին չգրանցեն, թույլ չտան մասնակցել ընտրություններին, իշխանական թիմում բուռն քննարկվում է։

ՔՊ-ում կարծում են՝ եթե Կարապետյանը մասնակցի ընտրություններին, ապա իրենց շանսերը զրոյի են հավասար, եւ պարտությունն անխուսափելի է, ուստի ամեն գնով պետք է խոչընդոտներ ստեղծել, որ այդ ուժը չլինի ընտրաթերթիկում:

Մոլդովայի արեւմտամետ նախագահ Մայա Սանդուն արդեն «ճանապարհը բացել» է: «Նոր ձեւով» շարժումն արդեն հայտարարել է, որ հունվարին կուսակցություն են հիմնելու: ՔՊ-ում քննարկում են` կա՛մ ԿԸՀ-ն թույլ չի տա, որ գրանցված կուսակցությունն ընտրապայքարին մասնակցի, դիցուք` կասկածի տակ դնելով կուսակցության ֆինանսավորման թափանցիկությունը, կա՛մ արդարադատության նախարարությունը չի գրանցի այս ուժին: Եվ հիմա Սամվել Կարապետյանին առաջադրված կեղծ մեղադրանքով` «հարկեր, տուրքեր չվճարելու, փողերի լվացման», հող են նախապատրաստում, որ արգելքներ ստեղծեն ընտրություններին մասնակցելու հարցում:

Փաշինյանը փորձում է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե կրիմինալն ուզում է գալ իշխանության։