Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Այս մասին 24News-ին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Տեր Եսային նաև հայտնեց, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:
Նրա խոսքով` սրբազանին տանում են քննչական բաժին։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: