Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ 6 օր շարունակ բժիշկները պայքարում էին արցախցի փոքրիկի կյանքի համար։ Սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
«Երկնքում ևս մեկ հրեշտակ ավելացավ՝ Արցախի կարոտը սրտում։ Հոգիդ լույսերի մեջ թող ճախրի, Արոկա բալա…»,-գրել է Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջը։