Վարդավանք գյուղում ավտոմեքենա է այրվել


Վարդավանք գյուղում ավտոմեքենա է այրվել
Հոկտեմբեր 13 08:14 2025

Հոկտեմբերի 13-ին, ժամը 06։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի վերջնամասում ավտոմեքենա է այրվում:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:53-ին, մարվել՝ 07:01-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։