Չարենցավանի եկեղեցում uպшնվածը հանգուցյալի կնքահայրն էր. Նոր մանրամասներ


Չարենցավանի եկեղեցում uպшնվածը հանգուցյալի կնքահայրն էր. Նոր մանրամասներ
Հոկտեմբեր 11 18:15 2025

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում ողբերգական դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։

Թաղման արարողության ժամանակ եկեղեցու ներսում հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։ 57-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։

«Սպանվածի սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր և այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի, հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթար հետևանքով մահացածի կնքահորը»,-Shamshyan.com-ին պատմել են ականատեսները։

Panorama.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)։ Մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Այսօր ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։

Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։