Ողբերգական դեպք՝ Չարենցավանի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում. թաղման արարողության ժամանակ եկեղեցու ներսում հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը. վերջինը հիվանդանոցում մահացել է: Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին ու հանցագործության գործիք դանակը: