Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել․ «Հրապարակ»


Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել․ «Հրապարակ»
Հոկտեմբեր 11 09:01 2025

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտրություններին ընդառաջ, ՔՊ-ն աշխատանքի տեղավորման գործակալություն է հիշեցնում։

 

Այսօր դիրք, պաշտոն, կարգավիճակ ունեցող իշխանականները, կասկածներ ունենալով, որ ընտրություններից հետո իրենց «ծառայություններից» այլեւս չեն օգտվելու, եւ իրենք կարող են համալրել երիտասարդ թոշակառուների շարքերը, աշխատանքի են տեղավորում նախ իրենց ծանոթ-բարեկամներին, ներկայիս օգնական-խորհրդականներին, իրենց աշխատակազմերին: Ապա նաեւ ոմանք հենց իրենց գլխի ճարն են հիմիկվանից տեսնում, որ հետո անգործ չմնան։

 

Ընդ որում, դա միայն ՔՊ-ականներին չի վերաբերում, այլ նաեւ որոշ նախկին ՔՊ-ականների։

 

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ից ամիսներ առաջ հեռացված Հակոբ Ասլանյանը սեպտեմբերից աշխատանքի է անցել թիվ 135 դպրոցում: 71-ամյա Ասլանյանը դպրոցում պատմություն է դասավանդում, ինչպես դասավանդում էր երկար տարիներ` մինչեւ պատգամավոր դառնալը։

 

Ուշագրավ է, որ այդ տարիքում նրան որպես ուսուցիչ դպրոց են ընդունել»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։