Ուրբաթ Թենեսիի պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մի քանի մարդ զոհվել և անհետ կորել է; Դեպքիմասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Համֆրիս շրջանի շերիֆ Քրիս Դեյվիսին։
«Մենք կարող ենք հաստատել, որ պայթյուն է տեղի ունեցել Բաքսնորթի տարածքում գտնվող Accurate Energy Systems օբյեկտում», -սոցիալական ցանցերում հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը։
Դեյվիսը լրագրողներին ասել է, որ «այս պահին կան հաղորդագրություններ մի քանի մահացածների և անհետ կորածների մասին»։ Արտակարգ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։
Համֆրիս շրջանի շերիֆ Քրիս Դեյվիսը ABC-ին հայտնել է, որ առնվազն 13 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։