Հայտնաբերված խախտումների հիմքով «Զավիկի Ղարս» հանրային սննդի օբյեկտին գործունեության կասեցման որոշումն ուղարկվել է փոստով, գործունեությունը չկասեցնելու դեպքում տնտեսավարողը կտուգանվի օրական 300- 400 հազար դրամով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Զավիկի Ղարս»-ում ՍԱՏՄ-ն մանրէաբանական շեղումներ էր հայտնաբերել մայոնեզում և բրդուճներում։
Հարությունյանն ասել է, որ տնտեսվարողը հրաժարվել է փակել սննդի օբյեկտը՝ պատճառաբանելով՝ քանի դեռ չի ստացել որոշումը, կշարունակի աշխատել։
«Որոշումը հրաժարվել է ստանալ առձեռն, ասել է՝ թող փոստով ուղարկեն։ Այսօր փոստով իրեն կհասնի, եթե որոշումը ստանալուց հետո չկասեցնի, ապա աշխատելու ամեն օրվա համար կտուգանվի օրական 300-400 հազար դրամով»,-ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։