Ապարանի ճանապարհին ավտովթարից մահացած երիտասարդը 20 տարեկան էր, 2 երեխաների հայր. նա տիկտոկեր Մարիի ամուսինն էր (Photo)


Ապարանի ճանապարհին ավտովթարից մահացած երիտասարդը 20 տարեկան էր, 2 երեխաների հայր. նա տիկտոկեր Մարիի ամուսինն էր (Photo)
Հոկտեմբեր 10 16:10 2025

Հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր:
Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 
Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը: 

Տիկտոկյան հարթակն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ մահացած 20-ամյա երիտասարդը տիկտոկեր Մարիի ամուսինն էր, 2 երեխաների հայր։ Մարիի հրապարակած նյութերից ու մեկնաբանություններից պարզ էրդ առնում, որ զույգը բաժանվել էր։ 
«Չհասցրեցինք խոսել... ներում եմ քեզ, բայց չեմ ների, որ մենակ թողեցիր ինձ»,-գրել է Մարին։

Ըստ օգտատերերի մեկնաբանությունների՝ զույգը միասին էր դեռ Նարեկի բանակ գնալու ժամանակ, և այդ ժամանակ արդեն Մարին հղի էր։