ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր թվերից էին խոսում։
«Հիմա մեր ու Հայաստանի միջև որքա՞ն է ապրանքաշրջանառությունը բարձրացել», - հետաքրքրվել էր Պուտինը։
«Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար է», – պատասխանել էր Փաշինյանը։
«Ո՛չ, ավելին է»,- հակադարձել էր ՌԴ նախագահը։
Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե անցած տարի մոտ 9 միլիարդ էր, իսկ Պուտինն անդրդվելի էր, պնդել էր՝ ավելի շատ է։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փաստեր է հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,- նշել է Պապոյանը։