«Հրապարակ» թերթը գրում է․ Ողջ օրը ապաշրջափակումից, սահմանային հսկողությունը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելուց, հաշտությունից, խաղաղությունից, սահման բացելուց, հարեւանների հետ առեւտրից խոսող իշխանությունները, պարզվում է, այդ հնարավորությունները որպես լոզունգ են միայն օգտագործում եւ դրանցից օգտվելու իրավունք միայն իրենք իրենց են վերապահում:
Ալիեւի ու Էրդողանի հետ ջերմ շփվող Փաշինյանի Հայաստանում սահմանն անցնելիս ուշիուշով ուսումնասիրվում են մարդկանց անձնագրերը, հատկապես այն, թե նրանք Հայաստան ժամանելուց առաջ որ երկրներում են եղել:
Մեզ պատմեցին, որ վերջերս հայ-վրացական սահմանն անցնելիս Ղազախստանից ժամանած տարեց ամուսիններին մեծ տհաճություններ են պատճառել միայն այն պատճառով, որ կինը վերջերս գործնական այցով եղել է Ադրբեջանում:
Ամուսնուն թույլ են տվել, որ սահմանն անցնի, իսկ կնոջն իսկական հարցաքննության են ենթարկել, երկար պահել, թե` ինչու եք մեկնել Ադրբեջան, ինչքան եք մնացել, երբ եք եղել, որտեղ եք եղել եւ այլն: Այս քաշքշուկից վրդովված մարդիկ, որոնք խմբով Հայաստան գալուց են եղել` իրենց ընկերոջ որդու հարսանիքին մասնակցելու, քիչ է մնացել սահմանից հետ դառնան: Օտարերկրացի կինը հետո պատմել է, որ Ադրբեջանում իրեն առաջարկած են եղել Շուշի այցելել, ասել է․ «Լավ է՝ չհամաձայնեցի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10. 10․ 25 թ