«3 օր հոնգուր-հոնգուր լաց էի լինում». Տաթև Ասատրյանը՝ Նժդեհի հետ հանդիպման ու նրան խնամելու մասին


«3 օր հոնգուր-հոնգուր լաց էի լինում». Տաթև Ասատրյանը՝ Նժդեհի հետ հանդիպման ու նրան խնամելու մասին
Հոկտեմբեր 8 20:25 2025

Starnews.am-ը գրում է․

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգչուհի Տաթև Ասատրյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։

Խոսելով «Ես կամ» հաղորդումից հայտնի դարձած Նժդեհի հետ հանդիպման ու իրենց մտերմության մասին՝ Տաթևը նշել էր.

«Մինչև հաղորդմանը մասնակցելը, 3 օր հոնգուր-հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Տաթևիկը, որը ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ, ո տա Աստված՝ այդպես էլ մեծանա։

Փառք Աստծո, որ ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին։ Երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ դու չօգնես»,- ասել է երգչուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: