44-ամյա տղամարդը ոտնձգություն է կատարել նախկին կնոջ նկատմամբ, տնից գողացել երեխաների գումարը


44-ամյա տղամարդը ոտնձգություն է կատարել նախկին կնոջ նկատմամբ, տնից գողացել երեխաների գումարը
Հոկտեմբեր 6 23:35 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է հրավիրվել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա մի կին, ով հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 23։00-ի սահմաններում իր նախկին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ քաշել է իր մազերից, բռունցքով մի քանի անգամ հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև հնչեցրել է սպառնալիքներ։

 

Կինը ոստիկաններին  հայտնել է նաև, որ օգոստոսի 20-ին նախկին ամուսինը իրենց տանից գողացել է բարերարների կողմից իր երեխաներին հատկացված 300 հազար դրամ գումարը, բջջային հեռախոսը և բանկային քարտ, որի մեջ եղել է 3 մլն դրամ գումար և հեռացել տանից, իսկ հետո նշված գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար։

 

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։