Մերձավանում կրքերը թեժանում են. գիշերը կոտրել են Նարեկ Օհանյանի եղբոր` Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը


Մերձավանում կրքերը թեժանում են. գիշերը կոտրել են Նարեկ Օհանյանի եղբոր` Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը
Հոկտեմբեր 6 23:20 2025

Մերձավանում կրքերը թեժանում են։ Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` գիշերը կոտրել են Փարաքարի սպանված hամայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր` Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։ Իրավապահները գիշերվանից Մերձավանի գերեզմանոցում հսկողություն են իրականացնում։

 

Հիշեցնենք,որ սեպտեմբերի 23-ին սպանվեց Վալոդյա Գրիգորյանը եւ Քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Քրեական գործով կալանավորված է Նարեկ Օհանյանը եւ Գեւորգ Հարությունյանը։ Վալոդյա Գրիգորյանի մայրը մեզ հետ զրույցում նշել էր, որ կան պատվիրատուներ:

 

Հավելենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է, ու համայնքում տարածված լուրերի` Ախտոյանի սպանությունից 10 օր անց երկիրը լքելը խիստ կասկածների տեղիք է տալիս։