Ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյան Գրիգորյանի և Մհեր Ախտոյանի համախոհների միջև։ Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Իրավապահները այսօր առավոտից էլ ավելի են խստացրել հսկողությունը Փարաքար խոշորացված համայնքում. ամենուր մեծաթիվ ոստիկաններ կան:
Բանն այն է, որ գիշերը Փարաքարում, ոստիկանական հենակետից մի փոքր այն կողմ, ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև: Կռիվն այնպես է թեժացել, որ կողմերը միմյանց վրա քարեր են նետել:
Նույն գիշեր անհայտ անձինք կոտրել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանը:
Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանութունից երկու շաբաթ անց, փաստացի, Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
ՆԳՆ-ից տեղեկությունը հաստատում են՝
«Վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կան ձերբակալվածներ»,-ասաց Նարեկ Սարգսյանը:
Միջադեպի մասնակիցների մի մասն դիմել են փախուստի»,- հայտնել է լրագրողը: