Երևանում 38-ամյա տղամարդը 6-րդ հարկից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


Երևանում 38-ամյա տղամարդը 6-րդ հարկից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հոկտեմբեր 6 15:56 2025

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա շենքի բակում վիրավոր քաղաքացի կա: 
 
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ «պոլիտրավմա ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 

Տեղում պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հովհաննես Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցի 11Ա շենքի բակից: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված 10-հարկանի շենքի 6-րդ հարկից Հովհաննես Բ.-ն կա՛մ անզգուշաբար վայր է ընկել, կա՛մ ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել: 
 
Նրան առաջինը նկատել են շենքի բնակիչները և մինչ շտապօգնության ժամանումը բնակիչներն իրենք են օգնություն ցուցաբերել՚: 
 
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: