Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում անկարգությունների համար մեղադրել է ԵՄ դեսպանին


Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում անկարգությունների համար մեղադրել է ԵՄ դեսպանին
Հոկտեմբեր 4 22:25 2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անկարգությունների համար մեղադրել է ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով Թբիլիսիում սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու մեջ։ 

Հիշեցնենք՝ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային ցույցերով։  Քվեարկությունը դեռ չավարտված՝ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելիի պողոտան և հարակից Ազատության հրապարակը:

Վրաստանի 64 շրջաններում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։

Թբիլիսիում անկարգությունների հետեւանքով տուժել է 14 ոստիկան, նրանցից մեկի վիճակը ծանր է։

«Իրավապահ մարմինների աշխատակիցների վերաբերյալ. կան զոհեր, որոնցից մեկը շատ ծանր վիճակում է։ Սա կատարած անձինք պետք է աղոթեն։ Պետությունը շատ խիստ կլինի յուրաքանչյուրի նկատմամբ, ով ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե։