Հայտնի է՝ ով կդառնա Փարաքարի համայնքապետ. «Փաստ»


Հայտնի է՝ ով կդառնա Փարաքարի համայնքապետ. «Փաստ»
Հոկտեմբեր 4 08:57 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 7-ին տեղի կունենան Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրություններ։ Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո ավագանին իր կազմից ընտրելու է համայնքապետ: Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու:

Եվ ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրելու է Օնիկ Հախվերդյանի թեկնածությունը: Նա ինչպես 2025 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընտրություններում եղել է ցուցակի 2-րդ համարը։

Մեր տեղեկություններով, Օնիկ Հախվերդյանն ունի կառավարման մեծ փորձ, տիրապետում է համայնքի խնդիրներին և, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կընտրվի Փարաքար համայնքի ղեկավար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 04. 10․ 25 թ