«Հրապարակ» թերթը գրում է․ Վարդան Ղուկասյանի հասցեին երեկ սպառնալից հայտարարություններ հնչեցին: Փաշինյանը, պատասխանելով գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, սպառնաց, որ Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից:
Թերեւս` մտադիր են քրգործ հարուցել նրա դեմ` ՀՀ ինքնիշխանության դեմ իբր արած հայտարարության համար: Սարուխանյանին հարցրինք՝ ինչպե՞ս են Գյումրու ընտրված համայնքապետին «դուրս շպրտելու»։
«Դա պետք է անի առաջին հերթին գյումրեցին»,- ասաց նա:
Հիշեցրինք, որ գյումրեցին իր քայլն արել է եւ ամիսներ առաջ իր ձայնը տվել է հենց Ղուկասյանին։
«Դա կարվի սահմանադրական, օրենքով նախատեսված ձեւերով՝ որպես ժողովրդավարական երկիր»,- շարունակեց նա: Անվստահությա՞ն միջոցով, բայց ավագանիում ընդդիմությունը մեծամասնություն է։ «Ունեն, բայց ցանկացած պահի կարող են չունենալ»:
Մտադիր եք մարդագողությա՞մբ զբաղվել։
«Դա մարդագողություն չէ, քաղաքական պրոցես է»: Քրեական հետապնդումների միջոցո՞վ եք ոմանց ձեր կողմը բերելու: Այս հարցին պատգամավորը չպատասխանեց:
Ակնհայտ է, որ գործի է դրվել Փաշինյանի սիրելի քրեական մահակը, եւ իշխանություն խլելու սցենարն են կիրառելու։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03. 10․ 25 թ