ՌԴ-ում ամուսինները ավելի քան 30 հոգու են սպանել ու կերել.ահասարսուռ պատմություն


ՌԴ-ում ամուսինները ավելի քան 30 հոգու են սպանել ու կերել.ահասարսուռ պատմություն
Սեպտեմբեր 26 22:25 2017

Նախօրեին համացանցում սարսափելի պատմություն տարածվեց։ ՌԴ Կրասնոդարի բնակիչ ամուսինները՝ 35-ամյա Դմիտրին եւ 42-ամյա Նատալյան կասկածվում են անհայտ կնոջ դաժան սպանության մեջ։ Ընդ որում՝ ամուսինները կերել էին սպանվածի մարմնի կեսը, մյուս կեսն էլ «պահել էին ձմեռվա համար»։

Աղբյուրներւ պնդում են, որ զույգն արդեն խոստովանել է հանցանքը, ավելին՝ նրանք ասել են, որ ավելի քան 30 հոգու են սպանել ու կերել։

Life.ru-ի փոխանցմամբ՝ զույգը 20 տարիների ընթացքում է նման ահասարսուռ հանցանքներ գործել։ Նրանց վերջին հանցանքը բացահայտվել է պատահականորեն՝ շինարարները բջջային հեռախոս են գտել փողոցում, սկսել են նայել դրա մեջ արված նկարներն ու սարսափել են՝ տեսնելով, թե ինչպես է մի տղամարդ կտրած մատներ ուտում։ Մնացած նկարներում կանացի կտրված գլուխ ու մարմնի այլ մասեր է եղել։

Ոստիկանները արագ գտել են հեռախոսի տիրոջը՝ Դմիտրիին, ով պատահաբար կորցրել էր հեռախոսն ու դրանով իր բացահայտման պատճառը դարձել։ Ոստիկանները պարզել են, որ Դմիտրին միայնակ չի գործել, այլ կնոջ հետ։

Բնակարանի խուզարկման ժամանակ ոստիկանները մարդկային մարմնի մասերով լի սառնարան են հայտնաբերել։ Ոստիկանները նաեւ տետրեր են հայտնաբերել, որոնցում բաղադրատոմսեր են եղել, թե ինչ կարելի է պատրաստել մարդկային մսից։

Հարեւանները պատմել են, որ զույգի բնակարանից միշտ տհաճ հոտ է եկել, սակայն Նատալյան երբեք հարեւաններին ներս չի թողնել, կռվարար կին է եղել։ Արդեն ոստիկանությունում Նատալյան հայտարարել է, որ իր ամուսինը սպանել է 17 տարեկանից սկսած։ Ինքն էլ օգնել է նրան, իրենք ծանոթացել են այն ժամանակ, երբ Դմիտրին 17 տարեկան էր։ Կնոջն այն ժամանակ չի սարսափեցրել, որ սիրեցյալ մարդասպան-մարդակեր է, ճիշտ հակառակը՝ նա նույնպես սկսել է օգնել Դմիտրիին։

 

Այժմ ամուսինները ձերբակալված են, ոստիկանները չեն բացահայտում նրանց զոհերի ինքնությունը։