Red Wings-ի Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում խափանվել է ու արտակարգ վայրէջք կատարել Սամարայում


Red Wings-ի Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում խափանվել է ու արտակարգ վայրէջք կատարել Սամարայում
Սեպտեմբեր 26 23:58 2025

Սեպտեմբերի 26-ի երեկոյան «Red Wings» ավիաընկերության WZ-1347 չվերթը, որը շարժվում էր Նիժնի Նովգորոդից դեպի Երևան, թռիչքի ժամանակ խափանվել է ու ստիպված է արտակարգ վայրէջք կատարել Սամարայի օդանավակայանում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններվ` իմանալով խափանման մասին ուղեւորների շրջանում խուճապ է սկսվել, որոշների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվել է նաև բժշկուհի, որը կարողացել է մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել տուժած ուղևորներին։

Այս պահի դրությամբ ուղևորները շարունակում են գտնվել Սամարայի օդանավակայանում՝ օդանավի մեջ:  Նրանք տեղեկացված չեն, թե երբ կամ ինչպես կշարունակվի չվերթը։ Ավիաընկերության կողմից դեռևս հստակ պարզաբանումներ չեն ներկայացվել խնդրի վերաբերյալ։