«Չարենցի» դպրոցում կնոջ են ծեծել․ ձերբակալվածը նույնպես կին է


«Չարենցի» դպրոցում կնոջ են ծեծել․ ձերբակալվածը նույնպես կին է
Սեպտեմբեր 26 15:08 2025

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ սեպտեմբերի 24-ին «Չարենցի» անվան 67 դպրոցում մի կնոջ ծեծել են: 24News-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12:02-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ «Չարենցի» անվան 67 դպրոցում, երեխանների վեճի պատճառով մի կին հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած խումբը նշված հասցեից ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին է տեղափոխել 1985թ․ ծնված կնոջը։ Ահազանգող կնոջից ընդունվել է հաղորդում։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։