«Շերեմետևո» օդանավակայանում բախվել են երկու ուղևորատար ինքնաթիռներ


«Շերեմետևո» օդանավակայանում բախվել են երկու ուղևորատար ինքնաթիռներ
Սեպտեմբեր 25 10:34 2025

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Սանկտ Պետերբուրգ մեկնող FV 6097 չվերթի ուղևորները տարհանվել են Sukhoi Superjet օդանավից՝ թռիչքուղում մեկ այլ ուղևորատար ինքնաթիռի հետ բախման պատճառով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով օդանավակայանին:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Շերեմետևո»-ում՝ թռիչքից առաջ, ուղևորներով օդանավի պոչը վնասվել է։ Այդ պահին օդանավում գտնվում էր շուրջ 100 մարդ։