Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Սեպտեմբեր 24 09:09 2025

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

 

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

 

Հիշեցնենք՝

 

սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ 

 

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

 

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։