«Մենք Մեղրիում ենք։ Հայաստանի ամենահարավային շրջանն է։ Մեղրին չունի այն խնդիրները,ինչ ունեն Հայաստանի մյուս շրջանները՝ գործազրկություն և տնտեսական խնդիրներ։ Ապագա Հայաստանում նա ունենալու է շատ մեծ տնտեսական դեր՝ ունենալով այսպիսի սահմանակից երկիր, ինչպիսին է Իրանը։ Այս տարածաշրջանը լինելու է միշտ հարուստ,լինելու է միշտ զարգացող, և մենք ունենք այստեղ ոչ այնքան գործազրկության խնդիր, որքան՝ աշխատողների» -ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա առաջարկում է՝ Մեղրիում ստեղծվեն հատուկ բնակարանային ներդրումային պրոյեկտներ, որպեսզի պետությունը աջակցի մարդկանց այն գոտիներից, որտեղ կա մեծ գործազրկություն, տեղափոխվել Մեղրու տարածաշրջան։ Ըստ Կարապետյանի՝ դա կլուծի 2 հարց՝ անվտանգային, որ տարածաշրջանը ավելի բազմամարդ կլինի և շատ հայ կապրի Մեղրիում և 2-րդը՝ տնտեսական, քանի որ ակտիվ զարգացող տարածքում շատ կա աշխատող ուժի կարիք։ «Մեր ձևով» շարժման համակարգող նաև թվարկեց, թե ինչ են առաջարկում Մեղրիի համար։
«Առաջինը՝ « էներգետիկ բարտերի» ծրագիրն է, որի արդյունքում Հայաստանը ներմուծում է գազ։ Մեղրիում կստեղծվեն ջերմաէլեկտրակայաններ «ՄԱՆ» ընկերության տեխնոլոգիաներով, մինչև 300 միլիոն դոլար ներդրումով և գազը վերամշակելով մենք կկարողանանք այն վերավաճառել, որպես էլեկտրականություն Պարսկաստանին։ Հայաստանը այսօր, դա անում է, բայց քանի որ օդային գծերը տարողունակությունը քիչ է, մենք առաջարկում ենք դա անել Մեղրիում, որպեսզի ոչ գազի խողովակի, ոչ օդային գծերի խնդիր չունենանք։ Երկրորդը՝ լոգիստիկ ծրագիրն է՝ հյուսիսը հարավին կապող, Պարսից ծոցը դեպի Սև ծով տանող, որի արդյունքում մենք կարողանանք