Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը կարևորում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ է համատեղ նոր նախաձեռնությունների»։