Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք. Սերժ Սարգսյանի գրասենյակ


Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք. Սերժ Սարգսյանի գրասենյակ
Սեպտեմբեր 23 14:16 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն  անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին, որտեղ վերջինս նախկին երեք նախագահներին բանավեճի է հրավիրել։

«Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին.

«Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն:

«Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». Ալբերտ Էյնշտեյն»։