Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունը, նա զանգահարել է Թրամփին, ապա ստիպված ոտքով գնացել


Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունը, նա զանգահարել է Թրամփին, ապա ստիպված ոտքով գնացել
Սեպտեմբեր 23 12:57 2025

Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոշարասյունը։

Սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Մակրոնը դուրս գալիս մեքենայից և զանգահարում Թրամփին։

«Ես սպասում եմ փողոցում, որովհետև ամեն ինչ փակ է Ձեզ համար»,- ԱՄՆ նախագահին ասել է Մակրոնը։  
Տեսանյութից նաև երևում է, որ Մակրոնը Թրամփին զանգահարելուց հետո, այնուամենայնիվ, ոտքով է շարունակել ճանապարհը՝ այդ ընթացքում նաև շփվելով և լուսանկարվելով փողոցում գտնվող մարդկանց հետ։