Տղեն դասվում է հայոց ազգի մեծ բարերարների շարքին, նման տղերքին, եթե չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում. Վարդան Ղուկասյանը՝ Սամվել Կարապետյանի մասին


Տղեն դասվում է հայոց ազգի մեծ բարերարների շարքին, նման տղերքին, եթե չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում. Վարդան Ղուկասյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
Սեպտեմբեր 23 12:40 2025

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հարգում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձևավորած «Մեր ձևով» շարժումը։

 

«Տղեն դասվում է հայոց ազգի մեծ բարերարների շարքին, նմանատիպ տղերքին, եթե մենք չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում, գեներալին չենք հարգում, բժիշկներին չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Ղուկասյանը կարծում է, որ ՔՊ-ականները հարգում են այլասերվածներին։

 

«Թող դրանք հավաքվեն, իրար հետ գնան այստեղից»,- նշեց Ղուկասյանը։