Առաջարկում եմ «երազանք», «իդեալ», «ապագա» բառերի հետ մեր հարաբերությունները փոխենք. Փաշինյան


Առաջարկում եմ «երազանք», «իդեալ», «ապագա» բառերի հետ մեր հարաբերությունները փոխենք. Փաշինյան
Սեպտեմբեր 23 11:41 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում մասնակցում է պանելային քննարկման։

 

«Կան տեսակետներ, որ Հայաստանում ժողովրդավարությունը շատ է, կան տեսակետներ, որ Հայաստանում ժողովրդավարությունը քիչ է, կան տեսակետներ, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, կան տեսակետներ, որ ՀՀ-ում բռնապետություն է հաստատված։ Իմ դերն այստեղ ո՞րն է, որ գամ ու ապացուցեմ՝ Հայաստանում ժողովրդավարություն կա՞։ Գուցե, լսարանում լինեն մարդիկ, որ սկսեն ապացուցել, որ ՀՀ-ում ժողովրդավարություն չկա»,-նշեց նա։

 

 Փաշինյանն առաջարկում է, որ «երազանք», «իդեալ», «ապագա» բառերի հետ հարաբերությունները փոխենք.«Ինչի՞ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք քննարկել այն, ստեղծել ու կառուցել։ Հիմա եկեք վերադառնանք նախորդ շրջան և տեսնենք, թե մենք ինչի մասին ենք երազել կամ չերազել՝ գնանք 2018 թվական։ Նախ, 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցավ առանց որևէ բռնության և առանց ցնցումների։ Հիմա 2018 թվականից այս կողմ ՀՀ-ում որևէ ընտրություն կեղծվե՞լ է։ Կարծում եմ՝ շատ ամբիցիոզ չի հնչի, եթե ասեմ՝ ոչ։ Այսօր Հայաստանում կարո՞ղ է ցանկացած մարդ տեսակետ հայտնել, կարծում եմ՝ այո։ Այսօր Հայաստանում կա՞ ինտերնետից օգտվելու որևէ սահմանափակում, կարծում եմ՝ ոչ»։