Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց


Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց
Սեպտեմբեր 22 21:09 2025

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

 

«Երեւանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց,այլ նաեւ անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց ՝ ի պատիվ Մեծ Հայրենականի հայ հերոսների։

 

Տեղեկացա,որ հանրային տիրույթում քննարկվում է անվանափոխել Լենինգրադյան փողոցը ՝վերանվանելով այն Քըրք Քըրքորյան փողոցի։

 

Քըրք Քըրքորյանը անշուշտ հայ ազգի երեւելի զավակներից է։

 

Քըրք Քըրքորյան փողոց Երեւանին անշուշտ անհրաժեշտ է ու այն պետք է լինի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։

 

Տարբերակները,եթե կարիք լինի ,կարող եմ հուշել։

 

Բայց Երեւանում անկասկած պետք է մնա նաեւ Լենինգրադյան փողոցը՝ որպես ֆաշիզմի ու նացիզմի դեմ անկոտրուն պայքարի խորհրդանիշ։

 

Ավելին. հարկ է նշել,որ հայ ժողովրդի զավակներ Հովսեփ Օրբելին/Էրմիտաժի ղեկավար/,ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովն ու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի պաշտպանության սիմվոլներից են։

 

Կարծում եմ,որ անհրաժեշտ է մայրաքաղաքում ունենալ նաեւ Ստալինգրադի փողոց /եթե դեռ չկա/ ,որը կխորհրդանշի ֆաշիզմի դեմ հաղթանակն ու հայ ժողովրդի փրկությունը հնարավոր թուրքական ներխուժում-հարձակումից։

 

Անհերքելի փաստ է,որ Ստալինգրադի ճակատանարտի պարտության ելքի արդյունքում թուրքական 750.000-1 մլն զորամիավորումը պատրաստվում էր հարձակվել նաեւ Հայաստանի վրա։

 

Թե դրանից հետո ի՞նչ կմնար Հայաստանից,դժվար չէ պատկերացնել։

 

Հասկանում եմ ,որ որոշ թրքահպատակների դժբախտություն է պատճառել սովետական բանակի հաղթանակը Մեծ Հայրենականում,բայց այդ հաղթանակը նախ ազատխգրեց ողջ Եվրոպան նացիզմից,եւ նաեւ հայ ժողովրդին հնարավորություն տվեց իր հայրենիքում հզորացնել Հայոց Երկրորդ հանրապետությունը,որը հիմք հանդիսացավ 1991-ի սեպտեմբերի 21-ին հիմնադրել Հայոց Երրորդ Հանրապետությունը»։