Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական ֆարսը։
Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԵԱՀԿ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Դավիթ Բաբայանն առաջարկել է դատի տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես դեսպան Անջեյ Կասպշիկին, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն իր հերթին միջնորդել է որպես վկա ներգրավել ռուս խաղաղապահների 6 գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին: