Թուրքիայի Դեմրե քաղաքի մեծածախ շուկայում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։
Պայթյունի պատճառների մասին պատկան մարմինները դեռևս ոչինչ չեն հայտնում։
«Մենք դեռևս չենք պարզել պատճառը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դեմրեի քաղաքապետ Ֆահրի Դուրանի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ին։