Իմպիչմենտի վերաբերյալ խորհրդարանական լսումներից առաջ հանդիպել են «Պատիվ ունեմ» խմբակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները


Իմպիչմենտի վերաբերյալ խորհրդարանական լսումներից առաջ հանդիպել են «Պատիվ ունեմ» խմբակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Սեպտեմբեր 22 19:07 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները շարունակում են հանդիպումները քաղաքական ուժերի և գործիչների հետ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում։

Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանի և քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանի հետ։