Ալիև. «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը


Ալիև. «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը
Սեպտեմբեր 22 18:05 2025

«Միջին միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է։ Առաջիկա տարիներին, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ, սպասվում է հետագա աճ»,- Բաքվում անցկացվող Ադրբեջանի առաջին միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում ասել է Իլհամ Ալիևը։

Նա իր ուղերձում անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համատեղ հռչակագրին. «Կարևոր պատմական քայլ է արվել մեր երկրների միջև երկարատև հակամարտության դադարեցման և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Հարավային Կովկասում խաղաղության լիարժեք ապահովումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի համար։