«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, դա ՀԿ է և մշակութային ժառանգությանն է վերաբերում. ադրբեջանցի փորձագետ


«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, դա ՀԿ է և մշակութային ժառանգությանն է վերաբերում. ադրբեջանցի փորձագետ
Սեպտեմբեր 22 16:37 2025

Ադրբեջանի Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա, սակայն, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանն ունի տարածքային պահանջներ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը:

 

Նա նշեց, որ միայն «Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները» (չակերտները՝ Tert.am) կարող է միակ բարիերը հանդիսանալ խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար:

Դիտարկմանը՝ Ադրբեջանը մշտապես խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, արդյոք դա տարածքային պահանջ չէ, Մուրադովն ասաց՝ ոչ:

 

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» ասելով, իրենք նկատի ունեն, որ միմյանց տարածաշրջանային ամբողջականությունը պահպանում են և հարգում են: «Դա ՀԿ է ավելի շատ, որը սպասարկում է ժողովրդի շահերը և ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում: Մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում և ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն: Ավելի շատ մշակութային ժառանգության և ժողովրդի շահերը սպասարկող կոնցեպտ է դա»,- պարզաբանեց նա: