ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրելէ․
«NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ։
Նիկոլիստները շարունակում են իրենց «սեւ գործը» ՝քանդել ՀՀ անվտանգային, արժեքային ու արտաքին քաղաքական հիմքերը։
Նրանք քանդում են «պատմական ու ազգային կաղապարներ», Հայաստանը հանում ՌԴ-ի հետ անվտանգային միասնական համակարգից ու սահուն տանում են վիլայեթացման։
Ամեն ինչ շատ պարզ է։
Կա՛մ ՌԴ-ի հետ ես նույն անվտանգային համակարգում, կա՛մ՝ Թուրքիայի։
Չկա հենց այնպես NATO մեր տարածաշրջանում, կա NATO-ի անդամ Թուրքիա, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բայրաքթարներով ոչնչացնում մեր տղաներին, բլոկադայի ենթարկում ՀՀ-ն։
Սա այն Թուրքիան է, որ, Նիկոլի խոսքերով, «գալիս է տարածաշրջան՝ ավարտին հասցնելու ցեղասպանությունը»։
Հիմա ի՞նչ, Նիկոլը որոշել է դաշնակցել այն Թուրքիայի հետ, որը ցեղասպանությունն ավարտի՞ն է ուզում հասցնել։
Հ.Գ. Անհնար է սպանել մի ժողովրդի, որը չի ուզում մեռնել։
Անատոլ Ֆրանս։
Որոշումը ժողովրդինն է…»։