Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն ու աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը վստահեցնում է՝ աշխարհի առաջնությանը մասնակցել է շատ լավ մարզավիճակով, ուղղակի չեմպիոն դառնալու համար ինչ-որ մի բան չհերիքեց։
«Համբերատար կսպասեմ աշխարհի չեմպիոն դառնալու օրվան, մի օր գալու է այդ օրը, որ կարողանամ աշխարհի չեմպիոն դառնալ, ես հավատում եմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Հարությունյանը վստահեցրեց՝ չի ընկճվում, նույն տեմպով կպարապի, որ աշխարհի մյուս առաջնությանը դառնա չեմպիոն։
Նշենք, որ Արսեն Հարությունյանն ԱԱ-ում նվաճել էր բրոնզե մեդալ։