Առաջին նախագահն ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն. Արուսյակ Ջուլհակյան


Առաջին նախագահն ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն. Արուսյակ Ջուլհակյան
Սեպտեմբեր 22 13:54 2025

Առաջին նախագահի վերջին մաղձաժայթքման մասին միայն մի բան կա ասելու: Նա ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Մնացածն առաջին նախագահին բնորոշ մաղձ է և մինչև վերջերս ոչ այնքան բնորոշ լոլոներ: Եվ ուրիշ ոչինչ»։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր գրառում էր արել, նշելով, թե «Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին»։