Բանակի ծախսերի կրճատումը զուտ խոսույթ է, ռազմարդյունաբերական ծրագրերը սկսված են և պետք է լինեն շարունակական. Քոչարյան


Բանակի ծախսերի կրճատումը զուտ խոսույթ է, ռազմարդյունաբերական ծրագրերը սկսված են և պետք է լինեն շարունակական. Քոչարյան
Սեպտեմբեր 22 12:38 2025

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ բանակի ծախսերի կրճատումը զուտ խոսույթ է. իրականությունն այլ է, որի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է։  

 

«Ծրագրերը չեն կարող կրճատվել, սկսված են և պետք է լինեն շարունակական։ Դա ոչ միայն վերաբերում է բանակի բարեփոխումներին, այլ նաև ռազմարդյունաբերությանը, մասնավորապես, որտեղ ունենք հաջողություններ։ Կիսատ թողնել այն, ինչը տալիս է մեր անվտանգային միջավայրին ուժ, դա չի կարող կրճատվել»,-ասաց նա։

 

Իսկ թե ինչու են ծրագրերը դանդաղել, ասաց, որ դրանք էլ բնականոն հունով ընթանում են. «Այն իրողությունները, որոնք առնչվում են ռազմարդյունաբերությանը և բանակին փոխանցելու գործընթացներին, չի կարող պակասի, այն ինչ բանակի կարիքների համար է, դրանք ունենում են որոշակի զարգացումներ»։