Ասում են՝ երգչուհի Ջուսն ինձ դիմել է, ես իրեն չեմ օգնել. ես օգնում եմ բոլորին, բայց ոչ մեկին օրենքից դուրս չեմ օգնում և չեմ օգնի. Ալեն Սիմոնյան


Ասում են՝ երգչուհի Ջուսն ինձ դիմել է, ես իրեն չեմ օգնել. ես օգնում եմ բոլորին, բայց ոչ մեկին օրենքից դուրս չեմ օգնում և չեմ օգնի. Ալեն Սիմոնյան
Սեպտեմբեր 22 11:42 2025

Ասում են՝ երգչուհի Ջուսը 2020 թվականին ինձ դիմել է, ես իրեն չեմ օգնել: Ես օգնում եմ բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերություն եմ ունեցել, ես պատասխանում եմ բոլորին, ում համար եմ տալիս, եթե նույնիսկ զանգը նիստի ժամանակ է, ես ուղղորդում եմ բոլորին՝ որպեսզի իրենց հարցը լուծվի: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Ալեն Սիմոնյանը:

 

«Բայց ոչ մեկին օրենքից դուրս չեմ օգնում և չեմ օգնի, եթե նույնիսկ իրենց թվում է, որ դա օրինական է, ոչ մեկի փոխարեն չեմ կարող իրենց գործերով զբաղվել, իրենց փոխարեն զանգահարել կամ տեղ գնալ:

Կոչ եմ անում զերծ մնալ իմ անունը հավելյալ անգամ տալուց, նաև զանգահարել մեկ-մեկ, երբ ոչինչ պետք չէ»,- գրել է նա:

 

Նշենք, որ երգչուհի Ջուսը հարցազրույցի ժամանակ «Ալեն Սիմոնյանը կարող էր իրեն օգնել, բայց չօգնեց»: