Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրապարակել է թագավորի շնորհավորական ուղերձը։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Շնորհավոր անկախության օր, Հայաստան»։
«Մինչ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Անկախության օրը, ես և կինս մեծ հաճույքով ենք մեր անկեղծ շնորհավորանքները փոխանցում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։
Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հույս ունեմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել գլոբալ հարցերի շուրջ, լինեն դրանք խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որպեսզի օգտվեն մեր ապագա սերունդները առաջիկա տարիներին։
Ես և կինս օգտվում ենք այս հնարավորությունից՝ Ձեզ և բոլոր հայերին հղելու մեր ամենաջերմ մաղթանքները գալիք տարվա համար։
Չարլզ III»։