Ո՞րն է պատճառը, որ իրական պատերազմի վտանգ չունեցող երկրները ձգտում են սպառազինության արդիականացմանն ու բանակի մարտունակության բարձրացմանը


Ո՞րն է պատճառը, որ իրական պատերազմի վտանգ չունեցող երկրները ձգտում են սպառազինության արդիականացմանն ու բանակի մարտունակության բարձրացմանը
Սեպտեմբեր 22 10:05 2025

«Պատերազմի մեջ չգտնվող եվրոպական մեծ թվով երկրներ, առանձին նաև ԵՄ-ն, հայտարարել են ռազմական բյուջեների ավելացման մասին: Ավելին, նրանց որոշ մասը, որոնք պրոֆեսիոնալ բանակ ունեն, քննարկում են պարտադիր ժամկետային ծառայության վերականգնման մասին»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա հարցադրում է արել՝ ո՞րն է պատճառը, որ իրական պատերազմի վտանգ չունեցող երկրները ձգտում են սպառազինության արդիականացմանն ու բանակի մարտունակության բարձրացմանը:

«Նրանք բոլորը գիտակցում են, որ դիվանագիտական հաջողություններն առաջին հերթին հիմնված են անվտանգության ժամանակակից մեխանիզմների և մարտունակ բանակների վրա:

Իսկ իմաստ ունի՞ գրել, թե ինչ է առաջարկում ՀՀ իշխանությունը ստեղծված իրողությունների պայմաններում` ապավինել թուրք-ադրբեջանական հավաստիացումներին և պարզապես վայելել «խաղաղությունը»»,- գրել է Տ.Աբրահամյանը։