Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Չարենցավանի քաղաքային պանթեոնում այսօր տեղի է ունեցել Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարի օրհնության կարգ։ Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը․
«Քաղաքային պանթեոնում հանգչող 59 հերոսի անուններեն այլևս հավերժացած են այս հուշաքարի վրա։ Կատարվել են նաև տարածքի բարեկարգման, խնկամանների, ծաղկամանների ու լուսամփոփների տեղադրման աշխատանքներ։ Անկախության 34-րդ տարեդարձի այս օրը՝ խորհրդանշական այս արարողությունը յուրաքանչյուրիս պետք է ամեն վայրկյան հիշեցնի, որ հենց այս անունների շնորհիվ է այդ անկախությունը հնարավոր դարձել։ Հիշեցնի, որ այս անկախությունը սերունդներին ժառանգություն թողնելու գործում անելիք ունենք յուրաքանչյուրս։ Հավերժ հիշատակ, խնկարկում, խոնարհում, փառք ու պատիվ բոլոր հերոսներին»,-գրել է Տոնոյանը։