91 տարեկանում մահացել է դիզայներ Ջորջիո Արմանին։ Այս մասին հաղորդում է La Repubblica-ն։
Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին ծնվել է 1934 թվականի հուլիսի 11-ին Իտալիայի Պիաչենցա քաղաքում։
Երեխա ժամանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ, նա ողջ է մնացել ռմբակոծություններից, որոնց արդյունքում վիրավորվել է և 40 օր անցկացրել հիվանդանոցում։
1949 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Միլան։
Նրա դեբյուտը որպես դիզայներ տեղի է ունեցել 1974 թվականին՝ Ֆլորենցիայի Պալացո Պիտտիում կայացած նորաձևության ցուցադրության ժամանակ։
1974 թվականին՝ 40 տարեկան հասակում, վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով, Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։ 1975 թվականին թվականին գրանցում է Giorgio Armani ապրանքանիշը։
1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական, փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է "Emporio Armani"։