Վլադիմիր Պուտինը լուծելի է համարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները


Վլադիմիր Պուտինը լուծելի է համարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները
Սեպտեմբեր 3 21:24 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրների առկայության փաստը՝ նշելով, որ դրանք կկարգավորվեն: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երկրների միջև հարաբերություններում միշտ որոշ հարցեր են առաջանում՝ ելնելով ընթացիկ իրավիճակից կամ որևէ քաղաքական կոնյուկտուրայից։ Կան խնդիրներ: Այսօր նախագահ Ալիևի հետ ողջունեցինք միմյանց, բարևեցի նրան և նրա կնոջը, 2-3 բառ փոխանակեցինք։ Բայց կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ հետաքրքրությունն, ի վերջո, ամեն ինչ իրենց տեղը կդնեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։