Քոբուլեթիում հայ երիտասարդ է խեղդվել


Քոբուլեթիում հայ երիտասարդ է խեղդվել
Օգոստոս 27 14:28 2025

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում հայ 24-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել։ Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է գյուղի վարչական ղեկավար Տիգրան Պողոսյանը։

Վարչական ղեկավարը նշեց, որ Սերգեյը հանգստի էր մեկնել Քոբուլեթի, բայց թե ում հետ էր մեկնել և ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, չգիտի։

Համացանցի վրացական տիրույթում տեսանյութ է տարծվել, որտեղ խոսվում է, որ Քոբուլեթիում հայ երիտասարդ է խեղդվել։  Նշվում է նաև, որ նա նշանած հետ է եղել, ում հաջողվել է դուրս գալ ալեկոծ ծովից, իսկ երիտասարդը խեղդվել է։