Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար. Բայրամով


Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար. Բայրամով
Օգոստոս 26 23:28 2025

Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի Սահմանադրությունը և «լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,-ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում «հատկապես ընդգծվում է Նախիջևանի հետ անխոչընդոտ հաղորդակցության կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։

«Զանգեզուրի միջանցքը, որի մի մասը կանցնի Հայաստանի տարածքով, կապահովի անխափան հաղորդակցություն Ադրբեջանի ներսում և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա։ Այդ նախագիծը միաժամանակ կընդլայնի տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հնարավորությունները»,- ասել է Բայրամովը։