Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 106.5 կմ հատվածում բախվել են 3 մեքենաներ՝ «BMW» և «Mercedes» մակնիշների :
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ներից մեկի 67-ամյա ուղևորը, «Mercedes» -ի 13-ամյա, Ն31-ամյա և 2-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բժիշկները։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։